Լրահոս

18.03.2010 10:14


Ռուս փորձագետ. «Մոտ ապագայում տարածաշրջանում զինված հակամարտությունը քիչ հավանական է»

Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պաշտպանության և արդյունաբերության բաժնի գլխավոր գիտաշխատող Սերգեյ Երմակովը «Vesti. az»-ին տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե հայ-ադրբեջանական և ռուս-վրացական հարաբերությունների տեսանկյունից Հարավային Կովկասում որքանո՞վ է հնարավոր  հակամարտությունը՝ ասել է.

-Մոտ ապագայում տարածաշրջանում զինված հակամարտությունը քիչ հավանական է։ Բանն այն է, որ 2008թ. հայտնի իրադարձություններից հետո Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակն  արմատապես փոխվել է։ Այժմ արդեն բոլորի համար ակնհայտ է, որ հակամարտության ռազմական լուծման ճանապարհը բավական շատ վերապահումներ է պարունակում։ Դժվար է կանխատեսել այն իրատեսական իրադարձությունները, որոնք կարող են հանգեցնել լուծման այդ ճանապարհին։ Միաժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ այժմ տարածաշրջանում ուժերի հավասարություն է։ Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ մոտ ապագայում տարածաշրջանում հակամարտություններ չեն սպասվում։

 

Այս խորագրի վերջին նյութերը