Քաղաքական

06.02.2019 16:28


Դատավորը որոշեց «Սասնա ծռերի»-ի գործով նիստն անցկացնել դռնփակ. դատարանում լարված իրավիճակ է

Դատավորը որոշեց «Սասնա ծռերի»-ի գործով նիստն անցկացնել դռնփակ. դատարանում լարված իրավիճակ է

Քիչ առաջ «Սասնա ծռեր»-ի գործը քննող դատավորը որոշում կայացրեց դատական նիստն անցկացնել դռնփակ՝ պատճառաբանելով, որ դահլիճում հավաքված քաղաքացիները հասարակական կարգը խախտում են։ «Ազատության» փոխանցմամբ՝ այդ որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ դատավորը մեղադրյալներից Սմբատ Բարսեղյանին դատարանից հեռացնելու որոշում կայացրեց, ինչին դահլիճում հավաքված «Սասնա ծռեր»-ի աջակիցները վանկարկումներով արձագանքեցին։

Դատավորի որոշումից հետո դատարանում լարված իրավիճակ է ստեղծվել. «Սասնա ծռեր»-ի աջակիցները հրաժարվում են լքել նիստերի դահլիճը։

«Սասնա ծռեր»-ը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Ոստիկաններ Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի սպանության համար մեղադրվում է զինված խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը, իսկ Գագիկ Մկրտչյանի սպանության համար՝ Արմեն Բիլյանը:

Թավշյա հեղափոխությունից հետո փոխվեց խմբի անդամների խափանման միջոց կալանավորումը, այժմ կալանքի տակ են միայն ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։

Այս խորագրի վերջին նյութերը