Լրահոս

18.03.2010 11:03


Հ. Առաքելյան. «Մեր քաղաքական համակարգը հեռու է հանդուրժողականությունից»

Հ. Առաքելյան. «Մեր քաղաքական համակարգը հեռու է հանդուրժողականությունից»

-Այդ փոխադարձ «կրակոցները»  խոսում է այն մասին, որ մեր քաղաքական համակարգը հեռու է քաղաքական հանդուրժողականություն, հանդուրժողականության մշակույթ և նման բաներից,- «7օր»-ի հետ զրույցում ասել է  ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը' խոսելով ՀՀԿ-ԲՀԿ վերջին օրերի հեռակա բանավեճի մասին։

Նա  նշել է, թե որքան էլ կոալիցիոն գործընկերներն այս տարիների ընթացքում փորձում են ցույց տալ, թե որևէ խնդիր չկա, ամեն ինչ հարթ է, իրենք գործընկեր են, հարաբերություններն էլ՝ գործընկերային, ժամանակ առ ժամանակ  ցույց է տրվում, որ այդպիսի բան չկա, իշխանության և պաշտոնների համար  պայքարն ավելի սուր է ներսում։

-Ցավոք, այս ամեն ինչից չի շահում պետությունը, չեն շահում Ազգային ժողովի աշխատանքները, օրենքների որակները սրանից չեն փոխվում։ Հետևաբար այս հարցում հայ ժողովուրդը հաճելի դիտորդի կարգավիճակում է,-ասել է Հ. Առաքելյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ կոալիցիան կազմալուծվի՝ հաշվի առնելով նաև ՕԵԿ երկու նախարարների փոփոխությունը, ՀՌԱԿ ատենապետը պատասխանել է, թե չի կարծում, որ այդպիսի բան տեղի ունենա.

-Եթե այդ ճանապարհով գնար, ապա նորանշանակ նախարարներն ուղղակի ՕԵԿ անդամ չէին դառնա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը