Լրահոս

18.03.2010 11:29


ՀՌԱԿ ատենապետ. «Թուրքական ներկայիս կառավարությունը Ցեղասպանության շարունակողն է»

ՀՌԱԿ ատենապետ. «Թուրքական ներկայիս կառավարությունը Ցեղասպանության շարունակողն է»

Հայերին Թուրքիայից վտարելու մասին Թուրքիայի վարչապետ Էրդողանի արտահայտությունը, ըստ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի,  խոսում է այն մասին, որ թուրքական ներկայիս կառավարությունը Ցեղասպանության շարունակողն է։

-Ցանկացած հանցագործություն բաղկացած է լինում երեք մասից՝ նախապատրաստում, իրագործում և մեղքերի կոծկում։ Ներկայիս թուրքական կառավարությունը և մասնավորապես Էրդողանն իրենց գործունեությամբ ապացուցում են, որ նա հանդիսանում է 1915թ. ոճրագործության շարունակող։ Մենք այսօր հանցագործի հետ բանակցությունների ենք նստել։

Հետևաբար, Հ. Առաքելյանի կարծիքով, մինչև մենք մեր նյուրնբերգյան դատավարությունը չունենաք, հանցագործը կշարունակի իրեն դրսևորվել ավելի ցինիկ, ավելի լպիրշ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը