Տնտեսական

07.02.2019 17:25


«Հակասաշիկը համասաշիկ դառա՞վ». տաքսու վարորդ

«Հակասաշիկը համասաշիկ դառա՞վ». տաքսու վարորդ

Կառավարության դիմաց հերթական բողոքի ակցիան իրականացնող տաքսու վարորդները Փակ շուկայի մոտ փակել էին Մաշտոցի պողոտայի երթևեկության մեկ գոտին։

«Հիմա իշխանափոխությունից հետո հակասաշիկը համասաշիկ դառա՞վ: Իմ համար ի՞նչ տարբերություն՝ սև շունը կծի՞, թե՞ սպիտակ շունը»,-ասել է տաքսու վարորդներից մեկը:

Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ նույն կառավարությունն է՝ անունները փոխված, ժողովուրդն էլ ապրելու է այնպես, ինչպես ապրել է։

Ցուցարար Վիգեն Դավթյանի խոսքով՝ այն դասախոսները, զինվորականները, պետական աշխատողները, որոնք չեն ստանում այնքան աշխատավարձ, որ կարողանան իրենց ընտանիքները պահեն, ծայրահեղությունից տաքսի են վարում։

«Նույն Նիկոլ Փաշինյանը իր սեփական շրթունքներով ասեց, որ բոլորի համար հավասար հնարավորություններ են ստեղծելու մինչև մայիս ընտրություններ, ինչո՞ւ էյֆորիայի մեջ մտցրեց ժողովրդին, որ բամփեր, ձայները հավաքեր։ Նիկոլ Փաշինյանը ոչ թե հեղափոխություն է արել, այլ իշխանանվիրատվություն է ստացել։ Սերժ Սարգսյանը սկուտեղի վրա նվեր է տվել Նիկոլ Փաշինյանին։ Դո՛ւ, Նիկո՛լ Փաշինյան, դու անում ես նույն բանը, ինչ Լևոն Տեր–Պետրոսյանը՝ սպիտակ եղեռն»,– ասել է Վիգեն Դավթյանը։

Հիշեցնենք՝ վարորդները պահանջում են համապատասխան կայանատեղիներ հատկացնել, քանի որ դրանց բացակայության պատճառով տուգանվում են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը