Լրահոս

18.03.2010 11:17


Պետական երկարաժամկետ պարտատոմսերի աճուրդ' 10 տարի մարման ժամկետով

Մարտի 18-ին տեղի է ունեցել 10 տարի մարման ժամկետով պետական (գանձապետական) երկարաժամկետ AMGB10072186 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 720 մլն դրամ, որից մրցակցային' 630 մլն դրամ, ոչ մրցակցային' 90 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 590 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 456 923 714 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբե­րությունը 15.4982 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութ­յունը'  15.5000 տոկոս:

Աճուրդին մասնակցել է 6 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը