ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են քննչական կոմիտեի վարույթում 2018 թվականի ընթացքում երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ քննված քրեական գործերը։ Ուսումնասիրությունների համաձայն՝ դիտարկվող ժամանակահատվածում արձանագրվել է նշված հանցագործությունների աճ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
2018 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների վարույթում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 317 քրեական գործ՝ նախորդ տարվա 265 քրեական գործի դիմաց:
Այսպես՝ 317 քրեական գործերից
41-ը վերաբերել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված՝ ծեծին,
36-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված հանցագործությանը՝ սեռական հարաբերությունը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ,
16-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածով նախատեսված՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններին,
15-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով նախատեսված՝ ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելուն,
13-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածով նախատեսված՝ անառակաբարո գործողություններին,
11-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով նախատեսված՝ բռնաբարությանը,
10-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված՝ մարդուն առևանգելուն,
10-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն,
9-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված՝ սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին,
8-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն,
7-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն,
7-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167.1-րդ հոդվածով նախատեսված՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելուն,
3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված՝ անզգուշությամբ մահ պատճառելուն,
3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով նախատեսված՝ ինքնասպանության հասցնելուն,
2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված՝ սպանությանը,
2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով նախատեսված՝ նորածին երեխայի սպանությանը,
2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածով նախատեսված՝ երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգին կամ շահագործմանը,
2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված՝ ծնողներից երեխային ապօրինի բաժանելուն կամ երեխային փոխելուն,
1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելուն,
1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածով նախատեսված՝ անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն,
1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածով նախատեսված՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքին կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքին և այլն:
Վարույթում գտնվող գործերով որպես տուժող ճանաչվել է 305 երեխա, որոնցից 157-ը՝ մինչև 12 տարեկան, 43-ը՝ 12-14 տարեկան, 69-ը՝ 14-16 տարեկան, 36-ը՝ 16-18 տարեկան:
Տուժող ճանաչված 305 երեխաներից 66-ի նկատմամբ (տուժող երեխաների ընդհանուր թվի 21.6%) բռնությունն իրականացվել է ընտանիքի անդամի կողմից:
Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 69 քրեական գործ՝ 73 անձի վերաբերյալ:
Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ դատարան է ներկայացվել 2 միջնորդություն:
Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը ավելացել են