Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակ չունի. ՀՔԾ
Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի այն մասին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ ունի Մարտի 1-ի գործի շրջանակներում:
«Մարտի 1-ի գործի շրջանակներում Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի»,-ասաց Օհանջանյանը:
***
«Կարող եմ անդրադառնալ մի հարցի, որը շրջանառվում է մամուլում, թե պարոն Սարգսյանը մեղադրող ցուցմունքներ է տվել պարոն Քոչարյանի դեմ․ հերքում եմ, դրանք միանշանակ սուտ են և ոչ իրական, այդպիսի ցուցմունքներ պարոն Սերժ Սարգսյանը չի տվել»,-ասում է Ամրամ Մակինյանը:
Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց՝ Սարգսյանը Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) որպես վկա «Մարտի 1»-ի գործով հարցաքննվել է: Մակինյանը հրաժարվեց ասել, թե արդյոք երրորդ նախագահն էլի է հրավիրվել հարցաքննության։
«Նախաքննության գաղտնիքով պայմանավորված գտնում ենք, որ այս փուլում այդ տվյալները հրապարակման ենթակա չեն»,-հայտարարեց փաստաբանը:
Չմանրամասնեց նաև՝ քանի անգամ է Սարգսյանը հարցաքննվել: Մամուլը, մի քանի հարցաքննությունների մասին է գրել: Դրանք, ըստ հրապարակումների, բավականին երկարատև են եղել՝ մինչև 6-ժամանոց։
Հատուկ քննչական ծառայությունն օրեր շարունակ այս լուրերը չի հերքում, բայց մանրամասներ էլ չի ներկայացնում:
Միայն այսօր ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, փոխանցեց, որ Սերժ Սարգսյանը ծառայությունում քննվող որևէ գործով մեղադրյալի կարգավիճակ չունի:
Թե Մարտի 1-ի գործով ինչ հարցեր են քննիչները տալիս Սերժ Սարգսյանին, նրա փաստաբանը չմանրամասնեց․ «Ցավոք, այս պահին իրավասու չեմ մանրամասնել շրջանակը՝ պայմանավորված նախաքննության գաղտնիությամբ։ Կարող եմ անդրադառնալ մի հարցի, որը շրջանառվում է մամուլում, թե պարոն Սերժ Սարգսյանը մեղադրող ցուցմունքներ է տվել պարոն Ռոբերտ Քոչարյանի դեմ․ հերքում եմ, դրանք միանշանակ սուտ են և ոչ իրական, այսպիսի ցուցմունքներ պարոն Սարգսյանը չի տվել»։
Հարցին, թե ինչ ցուցմունքներ է տվել, ինչ-որ մեկի դեմ տվե՞լ է, Մակինյանն ասաց, որ չի կարող բովանդակային առումով հրապարակել, իսկ «դեմ»-ը, նրա կարծիքով, գնահատողական կատեգորիա է՝ հորդորելով՝ մի գնահատեք այն, ինչ չգիտեք:
«Պատասխանատվության իր բաժինը Սերժ Սարգսյանը տեսնո՞ւմ է մարտի 1-2-ի» հարցը իրեն ուղղելը փաստաբանը կոռեկտ չհամարեց:
Իսկ հարցին, թե արդյոք նախադրյալներ տեսնում է, որ երրորդ նախագահի կարգավիճակը փոխվի, նրան մեղադրանք առաջադրվի, Ամրամ Մակինյանն այսպես արձագանքեց․ «Մենք խոսում ենք փաստական տվյալներով․ պարոն Սարգսյանը վկայի դատավարական կարգավիճակ ունի»։
Սերժ Սարգսյանը տեղյակ եղե՞լ է 0038 հույժ գաղտնի հրամանից․ փաստաբանն արձագանքեց․ «Ցանկացած հարցի՝ no comment»: