Լրահոս

18.03.2010 13:26


ՊՆ-ը հերքում է

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե մարտի 17-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները Տավուշի մարզում' Նոյեմբերյանի շրջանում խախտել են հրադադարի ռեժիմը և գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, չեն համապատասխանում իրականությանը:

Նույն օրը սակայն ադրբեջանական հենակետերից կրակ է արձակվել Կոթի գյուղի շրջանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորի ուղղությամբ: Տուժածներ և վիրավորներ չկան:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը