Քաղաքական

09.02.2019 21:45


Ադրբեջանի ՊՆ-ում հռետորաբանություն է փոխվել

Ադրբեջանի ՊՆ-ում հռետորաբանություն է փոխվել

Շուրջ կես տարվա ընդմիջումից հետո Ադրբեջանի ՊՆ-ում կրկին սկսել են խոսել հայկական կողմի «հնարավոր սադրանքների» մասին:

Փետրվարի 9-ին Ադրբեջանի բանակի հրամանատարական գլխավոր կենտրոնում պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է բանակի հրամկազմին, տվել ցուցումներ և առաջադրանքներ:

Հատկանշական է, որ, ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության, Զաքիր Հասանովը բոլոր օղակների հրամանատարներին կարգադրել է «ադեկվատ պատասխան տալ թշնամու սադրանքներին, և վճռականորեն դիմագրավել նրա պրովոկատիվ գործունեությանը»:

Առաջ անցնելով նշենք, որ Ադրբեջանի բանակի հրամկազմը նախկինում նմանաբնույթ հայտարարություններ հաճախ է արել, սակայն վերջին շրջանում այսպիսի շեշտադրումները չէին լսվում:

Վերջին անգամ բանակի շտաբում այսպիսի հայտարարություն Զաքիր Հասանովը արել էր նախորդ տարվա հուլիսի 14-ին: Այն ժամանակ Հասանովը «պատասխանատու անձանց հանձնարարել էր անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել թշնամու հնարավոր սադրանքները կանխելու համար»:

Հատկանշական է, որ նախորդ հայտարարությունից մեկ օր անց՝ հուլիսի 15-ին, ադրբեջանական կողմը գերեվարեց Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանին՝ ներկայացնելով, թե իբր կանխել են դիվերսիա և դիվերսանտին ձերբակալել:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը