Լրահոս

18.03.2010 14:09


Ոչ կանխիկ առևտրի դեպքում ՀԴՄ կտրոն չի տրվում

Ոչ կանխիկ առևտրի դեպքում ՀԴՄ կտրոն չի տրվում

Այսօր ՀՀ ԱԺ-ն քննարկել է կառավարության ներկայացրած «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու հարցը։ Այսպիսով, սահմանվում է, որ ոչ միայն կանխիկ, այլ նաև պլաստիկ քարտերով առևտրի դեպքում պետք է հսկիչ-դրամարկղային կտրոններ տրվեն։

-Այսօր այս կտրոնների միջոցով շահումներ կան, և շատ քաղացիներ, ովքեր առևտուր են անում պլաստիկ քարտով, հնարավորություն չեն ունենում վերցնել ՀԴՄ կտրոններ և մասնակցել այդ շահումներին։ Մենք այս նախագծով ընդամենը հնարավորություն ենք տալիս բոլոր այն քաղաքացիներին, ովքեր առևտուրը կիրականացնեն պլաստիկ քարտերի միջոցով, իրենք ևս ստանան ՀԴՄ կտրոններ,- ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը