Ավելի քան 30 տարվա ընդմիջումից հետոյ, Թերհրանում կրկին հրապարակ է իջնում «Ալիք պատանեկան»-ը: Թէպէտ դրա բացը, մասամբ, լրացւում էր «Ալիք»-ին կցված «հավելվածներ»-ով, շնորհիվ երիտ.-ուսանողական «Խաչմերուկ» ու «Մանկական» եւ վերջին շրջաններում՝ «Դպրոցական էջ»-երով, բայցևայնպես՝ «Ալիք պատանեկան»-ի ինքնուրոյն ու առանձին վերահրատարակումը մշտապես անհրաժեշտություն է համարվել թէ՛ «Ալիք»-ի հաջորդական խմբագրակազմերի, եւ թէ՛ հասարակայնության կողմից։ Մասնաւորապես դրա պահանջարկը առգոյ լինելով դպրոցահասակների ու մանավանդ ծնողների կողմից: Չէ՞ որ «Ալիք պատանեկան»-ը ժամանակին գերազանցապես հանդիսացել է նաեւ որպէս տվյալ սերնդի դաստիարակիչ գործոն:
Վերահրատարակվող նոր «Ալիք պատանեկան»-ը, ինչ խոսք, նոր ժամանակների պահանջի հրամայականով, բայց և երբեք չհնացող խորհուրդ-գաղափարական ավանդով, հրամցվելու է այսօրվա պատանուն-պարմանուհուն, դպրոցական մերօրյա մատաղ սերնդին՝ ունենալով միևնույն մտասևեռումը՝ մարդկային ու ազգային-հայրենասիրական անարատ ոգին սերմանել մեր պատանիների մտապատկերում, հատկապես՝ ժամանակի կլանիչ ու այլասերիչ այսօրվա ձախորդ պայմաններում:
Ահավասիկ, մեր վերականգնված կրտսեր ուղեկցին մաղթենք հաստատուն ու խոստումնալից մեկնարկ ու անպայմանորեն՝ առանց ընդմիջման հարատեւ երթ:
Հարատև երթ՝ առանց ընդմիջման

«Ալիք» օրաթերթ, Թեհրան