Քաղաքագետ. «...կարող ենք ասել, որ գործընթացն ապարդյուն է ավարտվել»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը, պատասխանելով «7օր»-ի հարցին՝ կարելի է՞ ասել, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը տապալվեց, ասել է, թե այս գործընթացը վերջնականորեն կտապալվի այն ժամանակ, երբ երկու կողմերից որևէ մեկն արձանագրությունների տակից կհանի իր ստորագրությունը, կամ էլ խորհրդարաններից մեկը չի վավերացնի այն։
-Առայժմ մենք կարող ենք նշել, որ որոշակի սպասողական շրջանում ենք, և վերլուծաբանների մի մասը նշում է, որ կարող է հույս լինել, որ Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի այս արձանագրությունները։ Իսկ մյուս կողմից էլ մի շարք փորձագետներ նշում են, որ Թուրքիայի խորհրդարանը ո՛չ պատրաստ է ընդունել, ո՛չ էլ վավերացնել արձանագրությունները։ Եթե այս տերմիններով խոսենք, ապա կարող ենք ասել, որ գործընթացն ապարդյուն է ավարտվել, ոչ թե տապալվել է,-նշել է նա։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ առաջին պլան մղվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը, քաղաքագետը պատասխանել է՝ այդ ե՞րբ է Ղարաբաղը ետին պլանում եղել։
-Մեր արտաքին քաղաքականության օրակարգի գերակայությունների մեջ կան մի քանի հիմնական խնդիրներ, որոնք վերաբերում են և՛ ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, և՛ տարածաշրջանային անվտագության իրականացմանը, որը պարունակում է հարևանների հետ հարաբերությունների հաստատում ու բարելավում։ Եվ եթե մենք խոսում ենք այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունները որպես երկրորդական թեմա են արծարծվում, ապա, բնականաբար, այս պարագայում որպես գերակայություն հանդես են գալու և՛ ղարաբաղյան խնդիրը, և՛ մի շարք այլ գերակայություններ,-հավելել է Ալեքսանդր Մարգարովը։

7or.am