Ալեքսանդր Մարգարով. «Մենք չենք վատացրել այն մարդկանց վիճակը, որոնք ապրում են Թուրքիայում»
Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Էրդողանի այն հայտարարությունը, թե Թուրքիայում ապօրինի բնակվող հայերը կարող են վտարվել՝ ասել է, թե դրանում ակնհայտ սպառնալիք կա։
-Բայց պետք է հարցնել Թուրքիային, թե ինչո՞ւ է ընդամենը 70 000 հայ ապրում Թուրքիայում օրինական կարգավիճակով։ Կարծում եմ՝ թուրքական կողմի համար հարցի պատասխանը լինելու է ինքնասպանության նման մի բան։ Ինչ վերաբերում է 100 000 անօրինական կարգով ապրող հայերին, ապա նշեմ, որ անցկացված հետազոտությունների արդյունքում ստացված թիվը չի համընկնում այդ 100 000-ի հետ, և այստեղ փաստացի սխալ կա։ Այո՛, կա որոշակի սպառնալիք, և որոշ էքսպերտներ դա գնահատում են որպես հարված ղարաբաղյան կարգավորմանը։ Դա ցույց է տալիս, որ անհնար է դառնում հայերի և ինչ-որ այլ էթնոսների համատեղ բնակեցումը Ղարաբաղի տարածքում,-նշել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացի նախաձեռնությունն ավելի չվատացրե՞ց հայ-թուրքական հարաբերությունները՝ նա նշել է, թե մենք չենք վատացրել այն մարդկանց վիճակը, որոնք ապրում են Թուրքիայում։
-Ուղղակի Թուրքիայի բառապաշարից այս հարաբերությունների խնդիրը դուրս էր։ Սպառնալիքների դիմելու կարիք չկար, և այդ հնարավորությունն ստեղծվել է, երբ սկսվել են հայ-թուրքական հարաբերությունները,-նշել է Ալեքսանդր Մարգարովը։

7or.am