Լրահոս

18.03.2010 15:31


Ա. Կարապետյան. «Համոզված եմ, որ մինչև ապրիլի 24–ը Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնելու արձանագրությունները»

Ա. Կարապետյան. «Համոզված եմ, որ մինչև ապրիլի 24–ը Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնելու արձանագրությունները»

-Համոզված եմ, որ մինչև ապրիլի 24-ը Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնելու արձանագրությունները։ Շատ ուրախ եմ, որ մեր խորհրդարանի կոալիցիոն գործընկերներն այդքան խելք ունեցան, որ առաջ չընկան ու չվավերացրին, որովհետև, որքան հասկանում եմ, նման ճնշում կար ԱՄՆ-ի կողմից,-«Իրավունք դե ֆակտո» ակումբում հրավիրված ասուլիսում ասել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։

Խոսելով հնարավոր զարգացումներից՝ ՆԺԿ նախագահն ասել է, թե այս ամենի լուծումը, ամենայն հավանականությամբ, կա՛մ պետք է լինի ներքաղաքական ինչ-որ փոփոխություններով նոր կուրսի հռչակում, որտեղ հաշվի կառնվեն այդ հին սխալները, կա՛մ պատերազմ։

-Ուրիշ ելք այս իրավիճակը չի թելադրում,-ասել է Ա. Կարապետյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը