Լրահոս

18.03.2010 15:50


Կարտասանի՞ Օբաման «ցեղասպանություն» բառը

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը, խոսելով այն մասին, թե հնարավո՞ր է՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման  արտասանի «ցեղասպանություն» բառը, ասել է, թե 50% սխալվելու հավանականություն կա։

-Ավելի կարևոր է, թե ինչը կարող է նպաստել, որ Օբաման ասի կամ չասի այդ եզրույթը։ Ինձ թվում է, որ քիչ հավանական է, որ նա արատասանելու է «ցեղասպանություն» բառն իր ելույթի ժամանակ՝ հաշվի առնելով այն ազդանշանները, որոնք որոշ չափով գալիս էին վարչակարգից  252-րդ բանաձևի ընդունման ժամանակ։ Այո՛, շատ ուշ, բայց Հիլարի Քլինթոնն արել է իր հայտարարությունը կամ ներկայացրել ադմինիստրացիայի կարծիքը։ Կարծում եմ, որ այս անգամ էլ նախորդ անգամների նման Օբաման չի արտասանելու «ցեղասպանություն» բառը,-նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը