Հարուցվել է քրեական գործ՝ կեղծ ձեռնարկատիրության դեպքի առթիվ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ կեղծ ձեռնարկատիրության և խոշոր հարկերը վճարելուց խուսափելու դեպքի առթիվ:
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Էլիտ Պրոֆայլ» ՍՊ ընկերության տնօրեն Գ. Այվազյանն իր վաղեմի ծանոթ Ս. Գրիգորյանի օժանդակությամբ 2005թ. օգոստոսից 2006թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում առանց ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման թվով 7 կազմակերպությունների տրամադրել է 49 740 100 դրամի կեղծ հաշվապահական փաստաթղթեր, որոնց հետ կապված ծախսերի ու եկամուտների վերաբերյալ կազմել և Քանաքեռ-Զեյթուն տարածքային հարկային տեսչություն է ներկայացվել կեղծ հաշվետվություններ' այդկերպ օժանդակելով նշված կազմակերպություններին խուսափելու պետբյուջե վճարել գանձման ենթակա խոշոր չափերի հասնող՝ 8 289 500 դրամ ԱԱՀ-ի գումարը:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ, 38-189-րդ հոդվածների 3-րդ և 205-րդ, 38-205-րդ հոդվածների 1-ին մասերով՝ կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, խոշոր չափերի հարկեր վճարելուց խուսափելու համար: Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՝ նախաքննություն կատարելու: