Լրահոս

18.03.2010 17:24


Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից դեռ պատասխան չի ստացել

Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից դեռ պատասխան չի ստացել

Ռումինիայի արտգործնախարար Թեոդորո Բանսկիի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ասել է, թե որպեսզի ղարաբաղյան խնդիրը լուծվի, անհրաժեշտ է նախ «գրավյալ» տարածքներից հանել հայկական զորքերը և ադրբեջանցի փախստականներին էլ վերադարձնել իրենց տները։

Նրա խոսքերով՝ Բաքուն դեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից պատասխան չի ստացել, թե Երևանն ինչպես է արձագանքել մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակին, որն առաջարկվել էր համանախագահողների կողմից։

-Ադրբեջանի տեսակետը հետևյալն է՝ եթե Հայաստանն ընդունի նորացված մադրիդյան սկզբունքները, ապա հնարավոր կլինի աշխատել խաղաղ համաձայնագրի շուրջ,-ասել է Մամեդյարովը։

Մեկնաբանելով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությունը, թե անհրաժեշտ է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ևս մասնակցություն ունենա բանակցություններին՝ Մամեդյարովն ասել է, թե ԵԱՀԿ-ի կողմից որոշակի որոշում կա Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի վերաբերյալ, և այս փուլում Լեռնային Ղարաբաղը չի կարող միանալ բանակցություններին։

Ինչ վերաբերում է ԼՂ-ի կարգավիճակին, ապա, Մամեդյարովի խոսքերով, դա հնարավոր է որոշել միայն «ադրբեջանական համայնքի» վերադարձից հետո։

-Թե ինչ կարգավիճակ է սպասվում Լեռնային Ղարաբաղին, կորոշվի բանակցությունների ուղիով,-ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը