Սերժ Սարգսյանը Սլովակիայի ԱԳ նախարարին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով բարձրաստիճան հյուրերին' nախագահ Սարգսյանը գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի առթիվ եւ նշել, որ Հայաստանը հետաքրքրված է Սլովակիայի հետ փոխգործակցության հետագա խորացմամբ: Սերժ Սարգսյանն ասել է, որ երկու երկրների միջեւ չկան խնդիրներ, ինչն արդեն իսկ լավ հիմք է համագործակցության զարգացման համար:
Երկրի ղեկավարը նաեւ երախտագիտություն է հայտնել 2004թ. Սլովակիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ընդունելու համար:
Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ արտգործնախարարի այցը եւս կօժանդակի հարաբերությունների ամրապնդմանը: Հանրապետության ղեկավարը հրավիրել է նաեւ Սլովակիայի Նախագահին' այցելելու Հայաստան:
Միրոսլավ Լայչակն իր հերթին նշել է, որ քաղաքական մակարդակում այսօր շատ բան է արված, սակայն դեռեւս կան փոխգործակցության ամրապնդման շատ հնարավորություններ, չիրացված ներուժ, հատկապես' առեւտրի ու տնտեսության ոլորտում: Նշելով, որ իր հետ Հայաստան են ժամանել նաեւ գործարարներ' նա հույս է հայտնել, որ հայ-սլովակյան գործարար համաժողովը երկու երկրների գործարար կապերի ընդլայնման նոր հնարավորություններ կստեղծի:
Հայաստանի Նախագահը եւ Սլովակիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում կապերի ակտիվացմանն առնչվող հարցեր, կարեւորել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը: Նրանք մտքեր են փոխանակել նաեւ Հայաստան-Եվրամիություն համագործակցության ընթացքի եւ այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ-սլովակյան հարաբերությունների խորացման համար ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով: Միրոսլավ Լայչակը Հանրապետության Նախագահին տեղեկացրել է, որ իր հայ գործընկերոջն է փոխանցել Արեւելյան գործընկերության շրջանակում երկկողմ համագործակցության ծավալման վերաբերյալ մի շարք առաջարկություններ:
Հանրապետության Նախագահը հյուրի խնդրանքով ներկայացրել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները, դրանց վերաբերյալ պաշտոնական Երեւանի դիրքորոշումը, ինչպես նաեւ անդրադարձել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային ու միջազգային հարցերի: Նախագահ Սարգսյանը միաժամանակ ողջունել է Սլովակիայի հավասարակշիռ մոտեցումը մեր տարածաշրջանի խնդիրների նկատմամբ: