Լրահոս

18.03.2010 17:46


ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովը տեղի կունենա մայիսի 8–ին Մոսկվայում

ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովը տեղի կունենա մայիսի 8-ին Մոսկվայում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն։ Նախատեսվում է, որ ԱՊՀ անդամ-պետությունների ղեկավարները հանդես կգան ելույթով՝ հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ դիմելով ճակատի վետերաններին և թիկունքի աշխատավորներին։ Դիմումի նախագիծը կքննարկվի մարտի 26-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ երկրների արտգործնախարարների նիստի ժամանակ և կդառնա այդ հանդիպման օրակարգում կարևոր հարցերից մեկը։ Նեստերենկոյի խոսքերով՝ ընդհանուր առմամբ օրակարգում ընդգրկված կլինի 18 հարց ։

 

Այս խորագրի վերջին նյութերը