Լրահոս

18.03.2010 18:33


Ռեջեփ Թայիփ Էրդողան. «Իմ երկրի պատմությունը երբեք չի տեղավորվի այլ երկրների խորհրդարաններում»

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին մեկնաբանել է Հայոց ցեղասպանության հետ կապված հարցը. «Մենք միշտ եղել ենք ճնշվածների և վիրավորվածների կողքին։ Մենք աջակցել ենք ինչպես վրացիներին, այնպես էլ Դարֆուրում, Գազայում և Ղարաբաղում կեղեքվածներին։ Մեր միակ նպատակը խաղաղությունն է բոլոր ազգերի համար»։

Այս մասին, ըստ «Hurriyet»-ի, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանը Չանակկալի ճակատամարտի 95-ամյակի կապակցությամբ։

Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ Էրդողանը նշել է. «Թուրքն ազգություն է, որը կրում է Չանակկալի բարձր գաղափարը։ Մենք ազատատենչ ազգ ենք և երբեք չենք ընդունի բռնատիրությունը։ Ինչպես մեր բանակի հերոսությունները չեն ընդգրկվել պատմության մեջ, այնպես էլ իմ երկրի պատմությունը երբեք չի տեղավորվի այլ երկրների խորհրդարաններում։ Իմ երկրի պատմությունը մաքուր է, փառավոր, լեգենդար և լուսավոր, և ոչ ոք նրան չի կարող սևացնել»։


 

Այս խորագրի վերջին նյութերը