Լրահոս

19.03.2010 08:54


Նոր պայմաններ Շենգենյան համաձայնագրի երկրների մուտքի վիզա ստանալու համար

Եվրախորհրդարանի եւ Եվրոպական Խորհրդի Եվրոպական հանրության վիզաների նոր օրենսգրքի /Visa Code/ մասին 2009թ. հուլիսի 13-ին ընդունած թիվ /EG/810/2009/ որոշման ուժի մեջ մտնելուց հետո 2010թ. ապրիլի 5-ից սկսած Շենգենյան համաձայանգրի երկրների մուտքի վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիները պետք է ապահովեն հետեւյալ անհրաժեշտ նախապայմանները.

- անձնագրի ընդհանուր գործածության ժամկետը չպետք է գերազանցի տաս տարին' տրման ամսաթվից (այսինքն, ընդհանուր ժամկետի երկարաձգումով անձնագրերը չեն ընդունվելու),      

- դիմելու պահին անձնագիրը պետք է ունենա առնվազն երկու ազատ էջ' նախատեսված մուտքի վիզայի համար,

- անձնագիրը պետք է վավերական լինի ճամփորդության նախատեսված ավարտից հետո առնվազն երեք ամիս:

Նշված պահանջը վերաբերում է բոլոր օտարերկրացիներին:

Այս խորագրի վերջին նյութերը