Լրահոս

19.03.2010 10:20


ԱՄՆ–ը և Ռուսաստանը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները

ԱՄՆ–ը և Ռուսաստանը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները

Մոսկվայում կայացել է փոխարտգործնախարար Գ. Բ. Կարասինի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆ. Գորդոնի հանդիպումը, որն այցելել էր Ռուսատան ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի աշխատանքային այցի շրջանակներում։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի պաշտոնական դեմքերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները։

-Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Վրաստանի շուրջ իրավիճակը, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի երկկողմանի հարաբերություններն Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի հետ։ Առանձին քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը,-ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության մամլո հայտարարության մեջ։

 

Այս խորագրի վերջին նյութերը