Միքայել Հայրապետյան. «Անշուշտ, սա ևս փլուզվելու է...»
Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը «7օր»-ի հետ զրույցում մեկնաբանելով ԲՀԿ-ՀՀԿ վերջին բանավեճն ու պատասխանելով այն հարցին, թե ինչի հետևանք է դա, ու, ի վերջո, հնարավո՞ր է, որ իշխանական կոալիցիան վերջնականապես փլուզվի՝ ասել է, թե բախումը հետևանք է այն բանի, որ ներկա իշխանական կոալիցիան ստեղծվել է ոչ թե քաղաքական հիմքով, այլ 2008թ. նախագահական կեղծված ընտրությունների ածանցյալ հանդիսացող դասավորության տրամաբանությամբ։
-Ներկա և դեռ սպասվող բախումները հույժ տրամաբանական են նաև 1998թ. պետական հեղաշրջման գաղափարական շրջանակներում. մարդկությանը դեռևս հայտնի չէ հեղաշրջմամբ ստեղծված որևէ եռապետություն, որ չփլուզվի ներքին հոշոտման արդյունքում: Անշուշտ, սա ևս փլուզվելու է, սակայն մեր իշխանություններն այնքան անուժ են, որ նույնիսկ այդ փլուզումն իրենցից կախված չի լինելու, այլ պայմանավորվելու է դրսի հրահրումներով և հեռակառավարմամբ,-նշել է Միքայել Հայրապետյանը:

7or.am