Դավութօղլուն հերթական անգամ հայ-թուրքական գործընթացը փորձել է շաղկապաել ԼՂ հիմնահարցի հետ
Բուլղարիա կատարելիք այցի շրջանակներում, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն լրագրողներին մեկնաբանել է հայ-թուրքական ներկայիս գործընթացը՝ հերթական անգամ փորձելով այն շաղկապել ղարաբաղյան հիմնահարցի հետ։ «Մենք հազար տարի սերբերի հետ խնդիրներ ենք ունեցել, իսկ հայերի հետ մեր խնդիրներն ունեն հարյուր տարվա պատմություն։ Եթե հաջողվեց բարելավել թուրք-սերբական հարաբերություններն, ապա ինչու՞ չպետք է կարգավորվեն մեր հարաբերությունները Հայաստանի հետ»,-ասել է Դավութօղլուն։ Նա փորձել է զուգահեռներ անցկացնել բալկանյան և ղարաբաղյան հակամարտությունների միջև՝ հայտարարելով, որ Թուրքիան կարող է օգտակար լինել ԼՂ հիմնահարց ի կարգավորման գործընթացում, ինչպես, որ դա արեց Սերբիայի և Բոսնիա-Հերցեգովինայի պարագայում։

Ըստ «hurriyet.com»-ի