Լրահոս

19.03.2010 10:43


Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է տնտեսվարողներին հարգել մեր ազգային արժույթը

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է տնտեսվարողներին հարգել մեր ազգային արժույթը

«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ  օրենքի համաձայն' հանրապետության տարածքում գնանշում,  առևտուր,   ծառայությունների մատուցում, աշխատավարձի վճարում և այլ ցանկացած տեսակի գործարք պետք է իրականացվի բացառապես ազգային դրամով: Օրենքի դրույթները խախտելու համար, «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի համաձայն' առաջին անգամ կիրառվում է տուգանք' 2 մլն դրամի չափով, իսկ նույն տարվա մեջ խախտումը կրկնելու դեպքում տուգանքը կազմում է 4 մլն դրամ:

ՀՀ ԿԱ ՊԵԿ հորդորում է տնտեսվարողներին հարգել մեր ազգային արժույթը,  կատարել օրենքի պահանջը և տուգանքներից խուսափելու համար  զերծ մնալ օտարերկրյա արժույթներով գործարքներ իրականացնելուց' խնայելով սեփական ֆինանսական միջոցները:

Այս խորագրի վերջին նյութերը