Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի առջև մի քանի հարյուր ուսանող է հավաքվել՝ հիմնականում կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողներ։ Մոտ 30 ուսանող չորրորդ լուծարքային (լիկվիդային) շրջանից քննություն չի ստացել և դուրս է մնացել համալսարանից։ Ուսանողները պահանջում են հինգերորդ լուծարքային շրջան և ԵՊՀ ռեկտորատի անդամների հետ հանդիպում։ ԵՊՀ ղեկավարությունից, սակայն, դեռևս ոչ ոք ուսանողների հետ չի հանդիպել՝ բացառությամբ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանի, ով ասել է, որ ուսանողների խնդրանքն անպատեհ է։ Դեկանը նշել է, որ եթե չորրորդ լուծարքով ուսանողները քննություն չեն ստացել, ուրեմն արժանի չեն ԵՊՀ-ում սովորելու։
Բողոքի ակցիա ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջև

7or.am