Լրահոս

19.03.2010 12:49


Հ. Բագրատյան. «15%–անոց անկման դեպքում 22 բանկից ոչ մեկը չսնանկացավ»

Հ. Բագրատյան. «15%–անոց անկման դեպքում 22 բանկից ոչ մեկը չսնանկացավ»

-Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որտեղ ոչ մի դատ չեղավ, ոչ մի ավանդատու չդիմեց դատարան՝ ասելով, թե, օրինակ, ես ունեի 3000 դոլար, պետք է շարունակեմ ունենալ 3000 դոլար։ Ամբողջ վնասը կրեց բնակչությունը, ոչ մի բանկ չտուժեց,-խոսելով 2009-ի մարտի 3-ին տեղի ունեցած դոլարի արժեզրկման մասին՝ ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Նա ասել է, թե 15%-անոց անկման դեպքում 22 բանկից ոչ մեկը չսնանկացավ։ Բանախոսն ասում է, թե հաճախ են իրեն ասում, որ Հայաստանն ունի կայուն բանկային համակարգ.

-Պատասխանը հետևյալն է՝ այդպիսի կայունություն մեզ պետք չէ։

Հ. Բագրատյանը որպես օրինակ է բերել աշխարհի մի քանի այլ երկրների բանկերի սնանկացումները։

-Հայաստանում ճգնաժամի արդյունքում վատ տնտեսվարողներից գոնե 1-2-ը պետք է դուրս մղվեին։ Բիզնեսում ևս ոչ ոք չպատժվեց։ Բնականաբար, եթե չի պատժվում արտադրողը, պատժվում է սպառողը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը