ԱՄՆ պետքարտուղարության մարդու իրավունքների զեկույցն անճշտություններ է պարունակում ջավախքահայության հիմնախնդիրների վերաբերյալ
(Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի բաց նամակը Հայաստանում ԱՄՆ դեսպան Մ. Յովանովիչին)
Հարգելի տիկին դեսպան,
2010թ. մարտի 10-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հրատարակեց իր ամենամյա զեկույցները աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Վրաստանի զեկույցի Ազգային/Ռասայական/Էթնիկ փոքրամասնություններ բաժնում (էլեկտրոնային տարբերակ' http://www.state.gov/g/drl/rls/hrrpt/2009/eur/136032.htm), ի թիվս այլի, անդրադարձ կա ջավախքահայության խնդիրներին: Սակայն զեկույցում ջավախքահայության առջև այսօր ծառացած մի շարք հիմնախնդիրներ ընդհանրապես լռության են մատնված, իսկ իրավունքների խախտման որոշ օրինակներ ներկայացված են փաստական անճշտություններով:
Այսպես, զեկույցում, թեև ներկայացված է հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալու ջավախքահայության պահանջը, սակայն որևէ բան չի ասվում ջավախքահայության նկատմամաբ վրացական իշխանությունների քաղաքականության խտրական դրսևորումների վերաբերյալ, որոնցից կարելի է առաձնացնել հետևյալները՝
-Վրաստանի օրենսդրությամբ արգելվում է ստեղծել տարածաշրջանային հիմքի վրա քաղաքական կազմակերպություններ, ինչի պատճառով Ախալքալաքում գործող ,Վիրքե կուսակցությունը չի գրանցվում, ինչը զրկում է հայ բնակչության շահերը ներկայացնող այդ հասարակական-քաղաքական ուժին 2010թ. մայիսին նախատեսվող ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրավունքից.
-հայ բնակչությունը ոչ համաչափ է ներկայացված իր համախումբ բնակության տարածաշրջաններում (Սամցխե-Ջավախք նահանգ և Քվեմո-Քարթլի նահանգի Ծալկայի շրջան) վարչական և տեղական կառավարման մարմիններում.
-հակառակ ստանձնած միջազգային պարտավորությունների, այդ թվում Վրաստանի կողմից վավերացված Ազգային փոքրամասնությունների պաշտպանության Եվրոպական շրջանակային կոնվենցիայի՝ վրացական իշխանությունները հայ փոքրամասնության համախումբ բնակության շրջաններում վրացերենի անայլնտրանքային պարտադրման քաղաքականություն են իրականացնում.
- սահմանի վրա խոչընդոտներ են հարուցվում հայալեզու գրականություն և մամուլ Ջավախք փոխադրելու հարցում և այլն:
Զեկույցը, ներկայացնելով ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի գործը, որևէ կերպով չի անդրադառնում 2007-09թթ. ջավախքահայ այլ ակտիվիստների նկատմամբ վրացական իշխանությունների համակարգված բնույթ կրող քաղաքական հետապնդումներին: Մինչդեռ, վրացական ուժային կառույցների ուղղակի և անուղղակի ճնշումների, սպառնալիքների, շինծու քրեական գործեր հարուցելու և հեռակա դատավարություններ անցկացնելու հետևանքով իրենց հայրենիքն են լքել և/կամ քաղաքական գործունեությունն են դադարեցրել տասնյակ ջավախքահայ քաղաքական ակտիվիստներ (Արթուր Պողոսյան, Գուրգեն Շիրինյան, Արամ Բաթոյան, Գրիգոր Մինասյան, Սերգեյ Հակոբջանյանը և այլոք):
Փաստական անճշտություններ է պարունակում զեկույցի՝ Չախալյանի գործին վերաբերող հատվածը: Զեկույցում սխալմամբ նշվում է, որ 2008թ. հուլիսին Վահագն Չախալյանի հետ ձերբակալած Արմեն և Ռուբեն Չախալյանները, իբր, ,Միասնական Ջավախքե ժողովրդավարական դաշինքե կազմակերպության անդամներ են: Իրականում Ռուբեն Չախալյանը ջավախքահայ քաղաքական գործչի հայրն է, իսկ Արմեն Չախալյանը՝ կրտսեր եղբայրը, և նրանք անմիջական որևէ առնչություն չեն ունեցել Վահագն Չախալյանի քաղաքական գործունեությանը:
Զեկույցում այնուհետև նշվում է, որ ,այս անձինք (իմա՝ Վահագն, Արմեն և Ռուբեն Չախալյանները) 2006թ. փորձել են ներխուժել Ախալքալաքի մունիցիպալիտետի շենք՝ դրա ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելով ոստիկաններինե: Սակայն լռության է մատնվում այն, որ տվյալ դեպքը տեղի է ունեցել Վրաստանում անցկացրած ՏԻՄ ընտրություններից չորս օր հետո՝ 2006թ. հոկտեմբերի 9-ին, երբ մունիցիպալիտետի առջև ընտրությունների կեղծված արդյունքները բողոքարկելու նպատակով հավաքված ժողովրդի վրա սկզբում գազային ատրճանակով կրակեց Ախալքալաքի ոստիկանապետ՝ Սամվել Պետրոսյանի որդին՝ Գեորգի Պետրոսյանը, իսկ այնուհետև հավաքվածների վրա անձամբ հարձակվեց ինքը՝ Ախալքալաքի ոստիկանապետը: Այդ դեպքի առիթով հարուցված քրեական գործը տարօրինակ կերպով դատարան ուղարկվեց ոչ թէ դեպքերից անմիջապես հետո՝ 2006 կամ 2007թթ, այլ 2008թ. հուլիսի 21-ին՝ Վահագն Չախալյանին և նրա ընտանիքի անդամների ձերբակալությունից հետո, երբ վրացական իշխանությունները անհրաժեշտություն զգացին հնարավորինս ծանրացնել ջավախքահայ քաղաքական գործչի դեմ մեղադրանքները:
Չի համապտասխանում իրականությանը նաև զեկույցի այն պնդումը, որ իբր Չախալյանների գործը դատաքննվել է Ախալքալաքի շրջանային դատարանում: Ջավախքահայ քաղաքական գործչի և նրա ընտանիքի անդամների դատավարությունը ընդդատության սկզբունքի կոպիտ խախտմամբ տեղի է ունեցել Ախալցխայում: Ախալքալաք գործի քննությունը տեղափոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները Ախալցխայի դատարանի կողմից մերժվել են:
Զեկույցում նաև չկա որևէ անդրադարձ այն բազմաթիվ խախտումներին, որոնցով ուղեկցվել է Չախալյանի դատավարությունը, խախտումներ, որոնց արձագանքել է ,Մարդու Իրավունքների Միջազգային Ֆեդերացիաե (FIDH) հեղինակավոր միջազգային կազմակերպությունը:
Արդ, Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը, մտավախություն ունենալով, որ իրականությանը չհամապատասխանող տվյալները կարող են հետագայում օգտագործվել այլ փաստաթղթերում, խնդրում է ԱՄՆ պետքարտուղարությանը վերանայել զեկույցի՝ ջավախքահայության խնդիրների վերաբերող հատվածը:

Ախալքալաք-Երևան