Նախկին վարչապետ. «…10 հոգու մի զգալի մասը կրիմինալ անցյալ ունեցող մարդիկ են, մոտ կեսն էլ՝ իշխանություն»
Խոսելով ՀԱԿ-ի տնտեսական ծրագրի մասին՝ ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանն ասել է, թե դրանք երրորդ սերնդի համալիր բարեփոխումներ են.
-Բոլոր դեսպաններն են խնդրել դա իրենց ներկայացնել: Համապատասխան սլայդներով դա ներկայացվում է, ունի ներկայացման ձև: «100 քայլի» մեջ համարյա թե չկա քայլ, բացառությամբ երկու-երեքի, որը տեղ է գտել կառավարության ծրագրում, գործող նախագահի ծրագրում կամ էլ բյուջետային ուղերձում: Դրանք բոլորովին այլ մոտեցումներ են,-ասել է Հ. Բագրատյանը։
Հակիրճ ներկայացնելով ամենակարևոր դրույթները՝ բանախոսն ասել է, թե իրենք տեսնում են, որ պետք է հաղթահարել տնտեսության գերկենտրոնացվածությունը.
-Իշխանություն-տնտեսություն ռեսուրսները գերկենտրոնացված են։ Եթե վերցնում ես տաս ամենահարուստ ընտանիքներն ըստ Ֆորբսի, բացե՛ք այդ ամսագիրը և նայե՛ք Հայաստանի բաժինը. բաժանում ես ՀՆԱ-ին, 10 հարուստի ձեռքում է 54,7 տոկոսը: Որպեսզի պատկերացնեք, Ամերիկայում 10 հարուստի ձեռքում է ՀՆԱ 1,9 տոկոսը: Ռուսաստանում, որը համարվում է նույնպես կենտրոնացված, 10 հարուստի ձեռքում է ՀՆԱ 3,7 տոկոսը,-ասել է Հ. Բագրատյանը։
Բանախոսն ասել է, թե այդ 10 հոգու մի զգալի մասը կրիմինալ անցյալ ունեցող մարդիկ են, մոտ կեսն էլ՝ իշխանություն.
-Երկրի առաջին, երկրորդ դեմքեր են եղել, վերցրել են իրենց ձեռքը։ Այդպիսի երկիրը չի կարող առաջ գնալ։

7or.am