Տնտեսական

20.02.2019 18:00


Գյուղատնտեսության քայքայման մեջ մեղավոր է Հայաստանի կառավարությունը. Բերբերյան

Գյուղատնտեսության քայքայման մեջ մեղավոր է Հայաստանի կառավարությունը. Բերբերյան

Գյուղատնտեսության քայքայման մեջ մեղավոր է Հայաստանի կառավարությունը։ Այս մասին փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը։

Նրա խոսքով՝ գյուղատնտեսության համակարգում անարդյունավետ աշխատանքի հարցը իշխանությունները «լուծեցին»՝ վերացնելով նախարարությունը, ինչը կհանգեցնի վատ հետեւանքների։

«Գյուղատնտեսությունն ապահովում է երկրի ՀՆԱ առնվազն 25 տոկոսը։ Այնպիսի զարգացած արդյունաբերական պետությունում, ինչպիսին ԱՄՆ-ն է, գյուղատնտեսության նախարարությունը 7 կարեւոր գերատեսչություններից մեկն է։ Իսկ մեր կառավարությունը պաշտոնյաների անգործունակության պատճառով որոշեց պարզապես լուծարել այն»,-նշել է նա։

Փորձագետն ավելացրել է, որ գյուղատնտեսության ապահովագրման նախագիծը գործարկելու համար հարկավոր է ոլորտը բերել կատարյալ վիճակի, մասնավորապես՝ լուծելով հակակարկտային համակարգի խնդիրները։ «Բացի այդ, ջրամբարները, որոնք նախատեսված են գյուղատնտեսական կարիքների համար, հաճախ օգտագործվում են էլեկտրաէներգիայի արտադրության համար»,-հավելել է նա։

Հրաչյա Բերբերյանը նշել է, որ գյուղատնտեսության ֆինանսավորման խնդրի լուծում կլիներ որոշակի ֆինանսավորման հատկացումը՝ 1 հա հողի հաշվարկով, ինչպես արվում է Վրաստանում։

«Գյուղացիներին աջակցելու համար հարկավոր է ոչ թե բանկերին սուբսիդիաներ տրամադրել, այլ գյուղացիներին»,- ամփոփել է նա։

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը