Շ. Քոչարյան. «Ադրբեջանի արտգործնախարարի վերջին հայտարարությունը հերթական անհաջող փորձն է»
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի երեկ արված հայտարարություններին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը փոխանցել է. «Պարոն Մամեդյարովը լրագրողներին ներկայացրել է, թե ինչ արդյունքների կարող է հասնել, եթե բանակցությունները վարի ինքն իր հետ, և եթե միայն Ադրբեջանը մշակի, և Ադրբեջանն ինքն իր հետ ստորագրի խաղաղության պայմանագիրը:
Ակնհայտ է, որ Ադրբեջանի արտգործնախարարի վերջին հայտարարությունը հերթական անհաջող փորձն է Ադրբեջանի Սահմանադրությամբ արդարացնելու ինքնորոշված ԼՂՀ դեմ ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ ոտնահարումով ագրեսիայի իրականացումը: Այդ Սահմանադրությունն ընդունվել է ԼՂՀ-ի հետ զինադադարի կնքումից հետո, ու որևէ կերպ չի առնչվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, որն ունի իր սեփական Սահմանադրությունը:
Հրաժարվելով Լեռնային Ղարաբաղի հետ բանակցելուց՝ Ադրբեջանն արգելակում է բանակցությունների առաջընթացը, և, միևնույն է, չի կարող խուսափել իր սանձազերծած ագրեսիայի հետևանքների պատասխանատվությունից»: