Գալուստ Սահակյան. «Իհարկե ես ասում եմ՝ ողջամիտ ժամկետներն անցել են»
-Իհարկե ես ասում եմ՝ ողջամիտ ժամկետներն անցել են, բայց հիմա նաև քաղաքական այն պահն է, երբ Թուրքիան ինքը ցայտնոտի մեջ է. անհեթեթ հայտարարություններով ողողում է ամբողջ աշխարհը, իր ներքին խնդիրներն ունի, շատ բարդ իրավիճակ է, նաև իշխանափոխության հոտ է գալիս, և այս պարագայում իհարկե մենք կորցնելու բան չունենք, եթե հետ վերցնենք մեր ստորագրությունները, սակայն դա նպատակային չի լինի,- «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
Նա նշել է, որ ստորագրությունը հետ կանչելը փոքրիկ գործիք է, որովհետև ՀՀԿ դիրքորոշումները վճռական են. «Դրանք հայաբնակ պատմական մեր տարածքներն են, մենք այդ տարածքները պետք է կարողանանք ներդաշնակել մեր այսօրվա քաղաքականության հետ, պետք է մեր մշակութային արժեքներին տիրություն անենք»։
Գալուստ Սահակյանը միաժամանակ նշել է, որ կան նաև միջազգային չափորոշիչներ, այն է՝ փակ սահմաններ չպետք է լինեն, և հենց այդ մոդելով է, որ Հայաստանը մտել է խաղի մեջ և այսօր դեռ այդ խնդրով է զբաղված։ Նա նշել է, որ հայերը պետք ազատվեն թուրքերի հետ շփվելու վախի սինդրոմից. «Հիմա մենք պետք է տեր դառնանք։ Հասել ենք մի տեղ, երբ տիրոջ ձևով պետք է մեր առաքելությունն աշխարհին ցուցաբերենք, իսկ մեզ մոտ անընդհատ ընդվզումներ են։ Եկեք մի քիչ մեր ազգին հարգենք»։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման հնարավորությանը, Գ.Սահակյանը նշել է, որ հանդիպման շահագրգիռ կողմը պետք է լինի Թուրքիան. Հայաստանը հիմա որևէ խնդիր չունի քննարկելու։ Նա նշել է, որ առաջին անգամ է, որ ՀՀ նախագահը հրավիրվում է պատմական միջազգային միջոցառման ԱՄՆ նախագահ Օբամայի հրավերով։

7or.am