Կասեցվել է դեղերի կեղծմամբ և վաճառքով զբաղվող անձանց գործունեություն
ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կասեցվել է դեղերի պիտանելիության ժամկետների փոփոխմամբ, ինչպես նաև դեղերի կեղծմամբ և վաճառքով զբաղվող անձանց գործունեություն:
Պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Տիգրան Ավետիսյանն իր ծանոթների միջոցով դեղատներից ձեռք է բերել ժամկետանց, ինչպես նաև ժամկետը սպառվող զգալի քանակությամբ դեղեր և հատուկ գործիքներով, համակարգչային տեխնիկայի կիրառմամբ, իրականացրել է դրանց պիտանելիության ժամկետների կեղծում: Առանձին դեպքերում Տ. Ավետիսյանը էժանագին դեղերի վրա փակցրել է կեղծ պիտակներ և այլ դեղերի անվան տակ դրանք մի քանի անգամ թանկ գնով վաճառել:
Ընթացքում Տ. Ավետիսյանն իր հանցավոր գործունեության մեջ է ներգրավել Երևան քաղաքի բնակիչներ Մկրտիչ Մխիթարյանին և Մինաս Պետրոսյանին, որոնց աջակցությամբ մի շարք դեղատներ է հանձնել խոշոր չափերի հասնող ժամկետանց և կեղծ դեղեր:
Դեղատներում առկա կեղծ և կեղծված պիտանելիության ժամկետներով դեղերն առգրավվել են: Տ. Ավետիսյանի տանից հայտնաբերվել և առգրավվել է ժամկետանց դեղերի մեծ տեսականի, տարբեր դեղերի նոր պիտակներ և ժամկետների կեղծման նպատակով օգտագործվող պարագաներ:
Նշված հանցագործության կատարումը հնարավոր է դարձել դեղատների կողմից □Դեղերի մասին□ ՀՀ օրենքի և դեղերի շրջանառությանն առնչվող գործող կարգերի պահանջների կոպիտ խախտումներ թույլ տալու արդյունքում:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն