Լրահոս

22.02.2019 17:18


Ռեգգենզա՝ հայ դիզայներների մտքի թռիչքը հատուկ տղամարդկանց համար

Ռեգգենզա՝ հայ դիզայներների մտքի թռիչքը հատուկ տղամարդկանց համար

Հագուստի ոլորտում հայ դիզայներները մեծ հաջողություններ են գրանցում: Դրա ուղղակի վկայություններից մեկը Ռեգգենզա հայկական բրենդն է՝ տղամարդու հագուստի և աքսեսուարների որակյալ ու չկրկնվող տեսականիով: Ռեգգենզան տղամարդու հագուստի ոլորտում հայ դիզայներների մտքի թռիչքն է, հայկական բրենդ՝ ոճային յուրօրինակ լուծումներով:

52446218_2136576879758407_7539051704935776256_n 52514043_464055610798783_6881757524932952064_n 52875406_553650271797668_1167454935202136064_n

Ռեգգենզա այցելող յուրաքանչյուր տղամարդ գիտի, որ ընտրելով հագուստ այստեղից, ինքն աննկատ չի մնա: Ռեգգենզա տղամարդու հագուստի բուտիկն առաջարկում է վերնաշապիկներ, տաբատներ, ջինսեր, սվիտերներ, կաշվե բաճկոններ, կոշիկներ, աքսեսուարներ: Ռեգգենզա բրենդը ստեղծողները հոգացել են, որ նորաոճն ու որակյալը գնահատող տղամարդը կարողանա մեկ վայրում գտնել այն ամենն ինչն իրեն պետք է անթերի ու հետաքրքիր արտաքին ունենալու համար: Ու այս ամենը ներկայացված է հարմարավետ ու լուսավոր սրահում, որտեղ հաճելի է հանգիստ ու անշտապ ընտրություն կատարելը սիրալիր ու բանիմաց վաճառողուհիների օգնությամբ:

49848328_357381301727488_3855353809588977664_n 49897689_272951590047355_4563459982439219200_n 52917503_2404767579756568_5141801599705808896_n

Ռեգգենզայում առաջնահերթությունը տրված է պիթոնի և կոկորդիլոսի բնական կաշվից դետալներին ու բարձրորակ գործվածքներին, որոնք առանձնահատուկ շքեղություն են հաղորդում հավաքածուին: Ի դեպ, ընկերությունը ընդունում է նաև անհատական պատվերներ հատկապես էկսքլյուզիվը ցանկացողների համար: Ի դեպ, եթե Ձեր պատվերը պատրաստ չլինի 5 օրից, կարող եք չվճարել դրա համար:

Ռեգգենզա հայկական բրենդի հաջողության բանալին նորարարական մոտեցումներն են ու Fashion ոլորտին համահունչ քայլելը:

Մեր զրուցակից, Ռեգգենզա հայկական բրենդի տնօրեն Էդգար Օհանյանի խոսքով՝ հայ տղամարդիկ սկսել են շատ լուրջ հետևել իրենց արտաքինին, սիրում են գեղեցիկ հագնվել, ձգտում են ունենալ իրենց սեփական ոճը, գնահատում են բարձրաճաշակը: Ու պատահական չէ ընտրված նաև բրենդի տարբերանշանը՝ առյուծի գլուխը, քանի որ ինչպես նկատում է Էդգար Օհանյանը, իրենց այցելուները տեսակով նվաճող մարդիկ են, ովքեր գիտեն՝ ինչ են ուզում ու որն է դրա ճանապարհը:

49899507_1969579056676760_8512768997651906560_n 49948500_2231344790519450_3834914330810253312_n

Ռեգգենզայի նկատմամբ արդեն սկսել են հետաքրքրություն ցուցաբերել նաև միջազգային հարթակներում: Վերջերս Ստամբուլում անցկացվեց LeShow կաշվե իրերի և հագուստի միջազգային հեղինակավոր ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցում էին տարբեր երկրների շուրջ 400 ընկերություններ: Հայկական ընկերությունը բավականին մեծ հետաքրքրություն է գրավել՝ կոկորդիլոսի ու պիթոնի կաշվից կոշիկների ու հագուստի իր լայն տեսականիով: Ռեգգենզա բրենդն արդեն իսկ համագործակցության առաջարկներ է ստացել մի շարք ընկերություններից, ովքեր ցանկանում են դառնալ ընկերության առաջարկած նմուշների դիստրիբյուտոր:

50303831_1071773419670993_8493001419262001152_n 52410535_407346536741363_8956015356380446720_n

Այցելե՛ք Ռեգգենզա, Ձեր ինքնատիպ ու չկրկնվող ոճի հետևից:

Աղբյուրը՝ yerevak.am

Այս խորագրի վերջին նյութերը