Մինչ Խորհրդային Միության փլուզումը փետրվարի 23-ը տոնվում էր որպես Կարմիր բանակի օր։ 1918թ. փետրվարի 23-ին Կարմիր գվարդիայի ջոկատներն առաջին անգամ հաղթանակ տարան կայսերական Գերմանիայի դեմ: Հենց այդ հաղթանակներն էլ դարձան «Կարմիր բանակի ստեղծման»հիմքերը:
1922 թվականին այդ օրը պաշտոնապես հայտարարվեց Կարմիր բանակի օր: Ավելի ուշ ԽՍՀՄ-ում փետրվարի 23-ն սկսեցին նշել որպես Խորհրդային բանակի և ռազմածովային նավատորմի համազգային օր:
Խորհրդային Միության փլուզումից հետո այդ օրը վերանվանվեց Հայրենիքի պաշտպանի օր:Սակայն մինչ օրս էլ խորհրդային բանակում ծառայած վետերաններն այցելում են «Հաղթանակ»զբոսայգի և ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնում Հայրենական պատերազմում զոհվածների «Անհայտ զինվորի գերեզմանի» անմար կրակի մոտ:
Փետրվարի 23–ը՝ Հայրենիքի պաշտպանի օր