Լրահոս

23.02.2019 10:15


Ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացին ցանկացել է ինքնասպանություն գործել

Ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացին ցանկացել է ինքնասպանություն գործել

Փետրվարի 22-ին՝ ժամը 21:14-ին «911», ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջին կասկածելի պահվածքով քաղաքացի կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քաղաքացի Ա. Բ.-ն գտնվում է ոչ սթափ վիճակում և ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից:

Փրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը, վերջինս տեղափոխվել է Մաշտոցի ՈԲ։

Այս խորագրի վերջին նյութերը