Լրահոս

19.03.2010 16:36


Ադրբեջանն ու Թուրքիան հայտնվել են ահաբեկչությանն աջակցող երկրների «սև ցուցակում»

Ադրբեջանն ու Թուրքիան հայտնվել են ահաբեկչությանն աջակցող երկրների «սև ցուցակում»

Ֆինանսական չարաշահումների դեմ պայքարի միջազգային կազմակերպությունը(FATF) Ադրբեջանին ներառել է ահաբեկչությունը ֆինանսավորող երկրների «սև ցուցակում»։ Բացի Ադրբեջանից և Թուրքիայից՝ նշված ցուցակում են հայտնվել Անտիգուան և Բարբուդան, Բոլիվիան, Հունաստանը, Ինդոնեզիան, Եմենը, Կատարը, Քենիան, Մարոկկոն, Բիրման, Նեպալը, Նիգերիան, Պարագվայը, Սիրիան, Սուդանը, Թայլանդը, Տրինիդադ և Տոբագոն, Շրի Լանկան։

FATF -ի հրապարակած տեքստում նշված է ցուցակում ներառված երկրների բնութագիրը։ Ադրբեջանի մասով նշվում է, որ այնտեղ կա «առաջընթաց», սակայն պահպանվում են բացթողումներն ու թերությունները, որոնք Բաքուն համաձայնվել է վերացնել, այն է՝ «պատշաճ կերպով օրենքից դուրս համարել» հանցագործ ճանապարհով ձեռք բերված եկամուտների լվացումն ու ահաբեկչության ֆինանսավորումը, լրացնել այն բացերը, որոնք խանգարում են մաքսային վերահսկողությանը։

FATF-ն աշխարհի առաջատար 35 ֆինանսական հետախուզությունները միավորող կազմակերպություն է։

Ըստ «rosbalt.ru»-ի

Այս խորագրի վերջին նյութերը