Լրահոս

19.03.2010 17:12


Տնտեսագետ. «Հայաստանի «կատաստրոֆան» կսկսվի 2012–ից, կվատանա 2013–ին»

Տնտեսագետ. «Հայաստանի «կատաստրոֆան» կսկսվի 2012–ից, կվատանա 2013–ին»

-Հայաստանի «կատաստրոֆան» կսկսվի 2012-ից, կվատանա 2013-ին։ 2013-ին միայն բյուջեում 500 մլն դոլար պիտի ունենանք, որպեսզի վճարենք պարտքը,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։

Նա նշել է նաև, թե «վերցված են հիմար պարտքեր, անհեռատես, հատկապես ռուսական 500 միլիոնը»։

-Առանց մտածելու՝ ումից են վերցնում, ինչքան են վերցնում, ում են տալիս։ Մինչև հիմա պարտքերի տոկոսը գնում է, այդ վարկերի կեսը չեն էլ կարողացել օգտագործել։ Անհեռատես։ Արված են հիմար զարգացումներ, հիմնականում էլիտար բնակարանային շինարարություն, որը մոդա է դարձել։ Դա էլ Քոչարյանի նվերն էր Հայաստանին։ 3 միլիարդի էլիտար բնակարանային շինարարություն, որի տակից դուրս էլ չենք կարողանում գալ։ Այդ ապրանքը սպառում չունի, իրենք գինն էլ չեն իջեցնում։ Հույսեր ունեն, որ Ղարաբաղի հարցի հետ կապված ներհոսք լինի, թանկ կծախեն այդ բնակարանները։ Բանկերը համարյա թե հարկ կամ շահութահարկ չեն տալիս,-հայտարարել է նախկին վարչապետը։

Շարունակելով բանկերի թեման՝ Հրանտ Բագրատյանն ասել է, որ  եթե ճիշտ դեմոկրատիա լիներ, առնվազն 8 բանկ կսնանկանար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը