Լրահոս

19.03.2010 18:23


Վահան Հովհաննիսյան. «Համեմատությունների մեջ պետք է զգուշավոր լինել»

Վահան Հովհաննիսյան. «Համեմատությունների մեջ պետք է զգուշավոր լինել»

-ԱՄՆ-ը ցանկանում է, որ արձանագրությունները վավերացվեն։ Նրանց համար առանձնապես սկզբունքային նշանակություն չունի, թե ով դա առաջինը կանի, և բնական է, որ նրանք փորձելու են երկու կողմին էլ միաժամանակ համոզել, որ դա տեղի ունենա,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է Վահան Հովհաննիսյանը։

Այստեղ, նրա խոսքերով, Հայաստանն իր հայտարարած դիրքորոշումներից (առաջին՝ թուրքերից առաջ չվավերացնել) չպետք է զիջի, երկրորդ՝ արդեն ժամանակն է ստորագրությունը հետ քաշելու քայլեր նախաձեռնել։

Նա ողջունելի է համարել նաև, որ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն արձագանքել է հայերին արտաքսելու վերաբերյալ Էրդողանի հայտարարությանը, սակայն. «ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկման ժամանակ 22 «դեմ» քվեարկողներից ոչ ոք չասաց, որ Ցեղասպանություն չի եղել. ուղղակի նշում էին, որ ընդունման համար հարմար պահ չէ, Թուրքիան իրենց պետք է և այլն։ Սրանից հետո, երբ ամերիկյան պաշտոնյաներն սկսում են նորից կասկածի տակ դնել Ցեղասպանության փաստը, երբ դա որպես պատմաբաններին, այլ ոչ թե առօրյա քաղաքականությանը վերաբերող թեմա են համարում, պետք է մեր արտգործնախարարն արձագանքի»։

Վահան Հովհաննիսյանը նշել է նաև, որ չնայած ճիշտ է, երբ Էրդողանի տեղահանության վերաբերյալ արտահայտությունները համեմատվում են 1915թ. դեպքերից առաջ արվող հայտարարությունների հետ, այնուամենայնիվ, այնքան էլ կոռեկտ չէ, քանի որ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայությունն աշխատանքային միգրանտ չէր, այլ բնիկ ժողովուրդ էր. «Այդ թուրքերն էին միգրանտ, դրա համար այս համեմատությունների մեջ պետք է զգուշավոր լինել»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը