Փաշինյանի ելույթը բացարձակ ճնշում էր դատարանների նկատմամբ. Ալեքսանդր Ազարյան (տեսանյութ)
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը շարունակում է պնդել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է։ Այսօր՝ փետրվարի 26–ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում մի քանի լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ դա իր կարծիքն է.
«Ցանկացած դատավոր իր կարծիքը կարող է ունենալ, ես իմ կարծիքն ունեմ»,–ասաց նա։
Դատավորը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելիս իր նկատմամբ ճնշում չի եղել։
«Ես ասել եմ, որ որոշումը կայացնելուց հետո է ճնշում եղել, մասնավորապես, երկրի վարչապետի՝ հրապարակում տեղի ունեցած ելույթը ես համարում եմ բացարձակ ճնշում դատարանների նկատմամբ, իսկ կոնկրետ իմ նկատմամբ այդ գործով ճնշումներ չեն եղել»,–ասաց նա։
Ազարյանը, միաժամանակ, հայտնեց, որ որևէ խնդիր չի տեսնում այն հարցում, որ ժամանակին Մարտի 1-ի գործով մի շարք դատավճիռներ է կայացրել, սակայն հետագայում քննել այդ գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։
«Ես այդ դատավճիռները կայացրել եմ օրենքի տառը պաշտպանելով, որեւէ դատավճռի համար չեմ փոշմանել և չեմ զղջում, այսօր էլ նույն դատավճիռը կկայացնեի»,–ասաց նա։

Մանրամասները՝ News.am-ում։