Բարաք Օբաման հրապարակել է Իրանի ժողովրդին հղած ուղերձը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման համացանցում հրապարակել է Իրանի ժողովրդին հղած տեսաուղերձը։ Ինչպես տեղեկացնում է BBC-ին, այնտեղ Օբաման ասում է, որ ԱՄՆ հանդես է գալիս իրանցիների հետ ավելի ակտիվ մշակութային կապերի և այդ երկրի բնակիչների համացանցին հասանելիության օգտին։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Ամերիկան շարունակում է Իրանին դիվանագիտական երկխոսություն առաջարկել, բայց Թեհրանն ընտրում է մեկուսացումը։
Սա Բարաք Օբամայի նախագահության տարիներին հրապարակված նմանատիպ 2-րդ տեսաուղերձն է։ Սպիտակ տունն այնպես է արել, որ այն զուգադիպի մարտի 21-ին մի շարք երկրներում, այդ թվում նաև Իրանում տոնվող գարնան տոնի և Ամանորի՝ Նավրուզի նախաշեմի հետ։