Լրահոս

20.03.2010 12:47


Վարդան Այվազյան. «Ով խոսել է սխալների շտկման մասին, իրեն հարցրեք»

Վարդան Այվազյան. «Ով խոսել է սխալների շտկման մասին,  իրեն հարցրեք»

Երեկ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զահրաբյանն ասել էր, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը սխալներ է թույլ տվել և հիմա իրենք փորձում են շտկել սխալները։

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանն ի պատասխան «7օր»-ի՝  «Դուք է՞լ եք համամիտ այդ մտքի հետ» հարցին՝ ասել է, թե իր կուսակից ընկերներին չէր ցանկանա մեկնաբանել։

-Եթե ես նման կարծիքի լինեի, ապա ինձ թվում է՝ մինչև այսօր արտահայտած կլինեի։ Գործընթացն իր հունով գնում է։ Ով խոսել է սխալների շտկման մասին, իրեն հարցրեք։ Ես, համենայնդեպս, տնտեսական հանձնաժողովի անդամ եմ և տնտեսական դաշտից կարող եմ խոսել,-հավելել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը