Տնտեսական

28.02.2019 13:45


Կառավարությունը հավանություն տվեց «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու նա­խագծին

Կառավարությունը հավանություն տվեց «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու նա­խագծին

Հայաստանում օրենսդրական կարգավորումներով դժվարացնում են մոլախաղերով հրապուրվելը. ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նա­խագծին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 28-ի նիստում կառավարության դրական եզրակացությունն ընթերցեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Նախագիծը միտված է խաղային բնագավառի կարգավորումների սահմանափակումների ավելացմանը, ինչը հնարավորություն կտա մոլախաղերով հրապուրվելը դարձնել շատ ավելի դժվար: Ներկայումս կարգավորումները թույլ են տալիս տոտալիզատորի և ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղեր ամբողջ հանրապետության տարածքում: Առաջարկվում է կազմակերպել միայն այն չորս բնակավայրերում, որտեղ կարողանում են կազմակերպել խաղատներ: Տարիքի ստուգումից հետո միայն հնարավորություն կտրվի մուտք գործել և կազմակերպված խաղերին մասնակցություն ունենալ: Եթե մոլախաղերով տարված լինելու հիմքով կան դատական գործընթացի արդյունքում կայացված վճիռներ, ապա այդ անձանց մուտքը նույնպես կսահմանափակվի խաղային տարածքներ»,- ասաց Ջանջուղազյանը:

Այս խորագրի վերջին նյութերը