Ֆինանսների նախարարությունը դեռևս 2018 նոյեմբերին օրենքի նախագիծ էր մշակել ըստ որի՝ պատրաստվում էր թանկացնել բոլոր տեսակի գազավորված ըմպելիքների (բացառությամբ հանքային ջրերի) ակցիզային հարկը:«Հայ Կոլա» գործարանի տնօրեն Տիգրան Հովսեփյանը նշում է, որ շահառու կողմերի հետ որևէ քննարկում չի եղել: Ակցիզի հարկի թանկացումից բխելու է նաև ապրանքի թանկացումը՝ 30 %-ով: Եթե նախկինում ընկերությունը 1,5 լիտր տարողությամբ ըմպելիքը հանձնել է 170 դրամով, ապա ակցիզային հարկի ավելացումից հետո այն կհանձնի մոտ 240 դրամով:
«Եթե մենք մանրածախ և մեծածախ առևտրի կենտրոններին մատակարարենք 240 դրամով, իրենք էլ իրենց մարջանը դնեն ապրանքի վրա, ապրանքի գինը ավտոմատ 30%-ով թանկանում է»:
Ընկերության տնօրենը պնդում է, որ այդ պարագայում ապրանքը շուկայում կդառնա անմրցունակ: Փաստացի սա վնասում է առաջին հերթին սպառողին, այնուհետև ընկերությանը և պետությանը: Գործարանում հաշվարկել են, եթե ապրանքը թանկանա, ապա սպառումը 40% պակասելու է:
«Մեր գործարանը 22 տարի է այս շուկայի առաջատարներից մեկն է, որը ավտոմատ փակվում է: Մեր 100 աշխատակիցները գնում են տուն»:
«Հայ Կոլայի» «Կոկա-կոլայի», «Պեպսի Կոլայի», և «Կիլիկիայի» ներկայացուցիչները օրեր առաջ են հանդիպում ունեցել կառավարության ներկայացուցիչների հետ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործարանատերերին ասել է, որ անակնկալ ունի նրանց համար: Տիգրան Հովսեփյանն այդ անակնկալը բնորոշում է որպես քինդեր սյուրպրիզ, որի բովանդակությունունը հետևյալն է եղել:
«Մենք որոշել ենք, որ ակցիզը կկիրառենք ոչ միայն շաքարով արտադրածի վրա, այլև շաքարափոխարինիչների»,-նշել է փոխվարչապետը:
«Հայ Կոլան» պլաստիկ շշերով գազավորված ըմպելիքները պատրաստում է քացրացուցիչներով, իսկ ապակյա շշերինը միայն շաքարով:
Եթե գործարանը փակվի, ապա առաջինը դրանից կտուժի պետությունը: Բյուջեի համար այդքան կարևոր հարկերը այլևս չեն լինի: Այս դիտարկումն, ըստ Տիգրան Հովսեփյանի, հանդիպմանը ներկա Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին այդքան էլ հետաքրքիր չի եղել: Գործարանների ներկայացուցիչներին հասկացող միակ պաշտոնյան եղել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Էկոնոմիկայի նախարարը պատկերացրեց, որ մեր մտահոգությունը տեղին է, պետությունը դրանից ոչ մի օգուտ չի ունենա»:
Փաստացի, մի կողմից Կառավարությունը հորդորում է ներդրումներ անել, մյուս կողմից էլ այնպիսի պայմաններ է ստեղծում, որ ներդրում անողները ստիպված են փակել իրենց բիզնեսը:
Տիգրան Հովսեփյանը նշում է, եթե կառավարությունը այս նախագծին հավանություն տա, ապա օրենքի շրջանակում ամեն հնարավոր բան անելու են.
«22 տարեկան «Հայ Կոլա» գործարանը, որը ազդեցություն չի ունեցել ոչ մեկի կողմից, 22 տարի հետո սև ռամկի մեջ նշում ենք՝ «Հայ Կոլա» 22 տարեկան, տակը գրում ենք, մահացավ Նիկոլի թվին՝ Ատոմ Ջանջուղազյանի և Մհեր Գրիգորյանի պատճառով»:
««Հայ Կոլա»-ն մահացավ Նիկոլի թվին՝ Ատոմ Ջանջուղազյանի և Մհեր Գրիգորյանի պատճառով»
Ֆինանսների նախարարությունը դեռևս 2018 նոյեմբերին օրենքի նախագիծ էր մշակել ըստ որի՝ պատրաստվում էր թանկացնել բոլոր տեսակի գազավորված ըմպելիքների (բացառությամբ հանքային ջրերի) ակցիզային հարկը: «Հայ Կոլա» գործարանի տնօրեն Տիգրան Հովսեփյանը նշում է, որ շահառու կողմերի հետ որևէ քննարկում չի եղել: Ակցիզի հարկի թանկացումից բխելու է նաև ապրանքի թանկացումը՝ 30 %-ով: Եթե նախկինում ընկերությունը 1,5 լիտր տարողությամբ ըմպելիքը հանձնել է 170 դրամով, ապա ակցիզային հարկի ավելացումից հետո այն կհանձնի մոտ 240 դրամով:
«Եթե մենք մանրածախ և մեծածախ առևտրի կենտրոններին մատակարարենք 240 դրամով, իրենք էլ իրենց մարջանը դնեն ապրանքի վրա, ապրանքի գինը ավտոմատ 30%-ով թանկանում է»:
Ընկերության տնօրենը պնդում է, որ այդ պարագայում ապրանքը շուկայում կդառնա անմրցունակ: Փաստացի սա վնասում է առաջին հերթին սպառողին, այնուհետև ընկերությանը և պետությանը: Գործարանում հաշվարկել են, եթե ապրանքը թանկանա, ապա սպառումը 40% պակասելու է:
«Մեր գործարանը 22 տարի է այս շուկայի առաջատարներից մեկն է, որը ավտոմատ փակվում է: Մեր 100 աշխատակիցները գնում են տուն»:
«Հայ Կոլայի» «Կոկա-կոլայի», «Պեպսի Կոլայի», և «Կիլիկիայի» ներկայացուցիչները օրեր առաջ են հանդիպում ունեցել կառավարության ներկայացուցիչների հետ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործարանատերերին ասել է, որ անակնկալ ունի նրանց համար: Տիգրան Հովսեփյանն այդ անակնկալը բնորոշում է որպես քինդեր սյուրպրիզ, որի բովանդակությունունը հետևյալն է եղել:
«Մենք որոշել ենք, որ ակցիզը կկիրառենք ոչ միայն շաքարով արտադրածի վրա, այլև շաքարափոխարինիչների»,-նշել է փոխվարչապետը:
«Հայ Կոլան» պլաստիկ շշերով գազավորված ըմպելիքները պատրաստում է քացրացուցիչներով, իսկ ապակյա շշերինը միայն շաքարով:
Եթե գործարանը փակվի, ապա առաջինը դրանից կտուժի պետությունը: Բյուջեի համար այդքան կարևոր հարկերը այլևս չեն լինի: Այս դիտարկումն, ըստ Տիգրան Հովսեփյանի, հանդիպմանը ներկա Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին այդքան էլ հետաքրքիր չի եղել: Գործարանների ներկայացուցիչներին հասկացող միակ պաշտոնյան եղել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Էկոնոմիկայի նախարարը պատկերացրեց, որ մեր մտահոգությունը տեղին է, պետությունը դրանից ոչ մի օգուտ չի ունենա»:
Փաստացի, մի կողմից Կառավարությունը հորդորում է ներդրումներ անել, մյուս կողմից էլ այնպիսի պայմաններ է ստեղծում, որ ներդրում անողները ստիպված են փակել իրենց բիզնեսը:
Տիգրան Հովսեփյանը նշում է, եթե կառավարությունը այս նախագծին հավանություն տա, ապա օրենքի շրջանակում ամեն հնարավոր բան անելու են.
«22 տարեկան «Հայ Կոլա» գործարանը, որը ազդեցություն չի ունեցել ոչ մեկի կողմից, 22 տարի հետո սև ռամկի մեջ նշում ենք՝ «Հայ Կոլա» 22 տարեկան, տակը գրում ենք, մահացավ Նիկոլի թվին՝ Ատոմ Ջանջուղազյանի և Մհեր Գրիգորյանի պատճառով»:
Աղբյուրը՝ a1plus.am