Լրահոս

20.03.2010 14:12


Գագիկ Մելիքյան. «Վահան Հովհաննիսյանն իմ կողմից հարգված քաղաքական գործիչներից մեկն է»

Գագիկ Մելիքյան. «Վահան Հովհաննիսյանն իմ կողմից հարգված քաղաքական գործիչներից մեկն է»

-Ճիշտն ասած՝ չէի ցանկանա այդ հարցին անդրադառնալ, քանի որ զուտ անձնական բնույթ է կրում,-ասել է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպես է մեկնաբանում Վահան Հովհաննիսյանի հայտարարությունը։

Հիշեցնենք, որ Վահան Հովհաննիսյանը, արձագանքելով Գագիկ Մելիքյանի հայտարարությանը, ասել էր, թե այդ պատգամավորը, լինելով Անդրանիկ Մարգարյանի թիմի անդամ, այդքան երկար տարիներ չի հասկացել Դաշնակցության դերն այս երկրում։

-Պետք է ասեմ, որ հասկացել եմ, շատ լավ էլ հասկացել եմ, նույնիսկ ավելի լավ, քան Դաշնակցությունը։ Ի՞նչ ասեմ։

Շարունակելով թեման՝ Գագիկ Մելիքյանն ասել է, թե Վահան Հովհաննիսյանն իր կողմից հարգված քաղաքական գործիչներից մեկն է։

-Երբ ինքը հայտարարություն էր արել, որ պահանջում են արտաքին գործերի նախարարի հրաժարականը, քանի որ ինքը լավ ձևով չի տանում բանակցությունները հայ-թուրքական բանակցությունների կարգավորման առումով, ես ընդամենը փորձեցի պատմական հիշողությունը վերականգնել և ասացի, որ կցանկանայի, որ Դաշնակցությունը չմոռանար Ալեքսանդրապոլի պայմանագիրը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը