Վարդան Այվազյանը Լյուդմիլա Սարգսյանին.«Հեսա կուշաթափվեմ չներելու համար»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին, ասել է, թե ամբողջ գործընթացը տապալված է։
-Միջազգային հանրությունից կախվածությունը բնական է այն երկրում, որտեղ իշխանությունն անօրինական է, երբ կեղծված են ընտրություննեը, երբ նախագահը լեգիտիմության դեֆիցիտ ունի, երբ արտաքին աշխարհի հետ հարաբերվելու համար պարտադրված է շատ քայլեր կատարել, որոնք նրան ավելի ընդունելի կդարձնեն, և միանշանակ է, որ չընտրված նախագահը չի կարող ամուր դիրքերից հանդես գալ։ Այսինքն, նախաձեռնողական քաղաքականությունը, որ դրսևորվեց Թուրքիայի նկատմամբ, սխալ ճանապարհ էր,-նշել է նա։
Պարտվողական քաղաքականության առումով ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ պահանջել է փաստերով խոսել։
-Ամբողջ գործընթացն էր պարտվողական։ Բանակցության մեջ սխալներն այսպես չեն փաստվում. ողջ գործընթացի մեջ պետք է տեսնել պարտվողականությունը,-պատասխանել է Լյուդմիլա Սարգսյանը։
Վարդան Այվազյանն էլ մի քիչ քմծիծաղով ասել է.«Ա՛յ քո հոր Աստծուն մեռնեմ, հիմա որ նախագահը քայլ չաներ, պիտի ասեիք՝ քայլեր չեն արվում։ Ախր անհրաժեշտություն է հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հասատելը։ Ի՞նչ է՝ ձեր քաղաքական կուրսի մեջ դա չկա՞»։
-Կա՛, բայց դու քո երկրի ներսում ժողովրդավարություն հատատի, լեգիտիմություն ապահովի, նոր դրսում ժողովրդավարություն փնտրի,-հակադարձել է Լյուդմիլա Սարգսյանը, իսկ դրան էլ հետևել են միմյանց հասցեին հնչած ակնարկները։
Վ.Ա.-Դե ներողություն։
Լ.Ս.-Չէ՛, իրոք չեմ ներում։
Վ.Ա.-Հեսա կուշաթափվեմ չներելու համար։
Լ.Ս.-Ոչինչ, ես էլ դա չնկատելու կտամ։
Վ.Ա.-Մեր համար բարեբախտաբար, Ձեր համար դժբախտաբար ՀՀ իշխանությունները հիմա նորմալ հունով աշխատում են։
Լ.Ս.-Չեմ կարծում՝ Ձեզ համար բարեբախտաբար։
Վ.Ա.-Եկեք իմ մասին էլ մտածեք, թե առավոտ շուտ ինձ ոնց եմ զգում։ Ինչ ուրախ կին եք։
Լ.Ս.-Թողեք՝ պատասխանեմ Ձեզ։ Ինչ վերաբերում է հարևանների հետ նորմալ հարաբերությունների հաստատմանը, ապա միայն կույրը չի կարող հասկանալ, որ տնտեսական զարգացման համար անհրաժեշտ են բաց սահմաններ և կոմունիկացիաներ, որոնց մասին պերճախոս արտահայտվեցիք։
Վ.Ա.-Դրա համար էլ շնորհակալ եմ։
Լ.Ս.-Ես հուսով եմ՝ Դո՛ւք էլ հետո կոմպլիմենտ կանեք։
Վ.Ա.-Ես ասացի՝ Դուք հիասքանչ եք։
Լ.Ս.-Շնորհակալ եմ, եկեք բավարարվենք սրանով։
Վ.Ա.-Կարամ զարգացնեմ միտքս։
Լ.Ս.-Կարիք չկա։
Այս ողջ խոսակցությունն ուղեկցվում էր լրագրողների բարձր ծիծաղով։

7or.am