Լրահոս

20.03.2010 14:53


Լյուդմիլա Սարգսյան. «Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնելու արձանագրությունները...»

Լյուդմիլա Սարգսյան. «Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնելու արձանագրությունները...»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե հայ-թուրքական հարաբերությունների հաստատման նախաձեռնողական քաղաքականությունն ի սկզբանե դատապարտված էր պարտության։

-Հայ-թուրքական արձանագրությունների հիմքում ընկած հիմնական նախապայմաններից մեկը ղարաբաղյան հակամարտության խնդիրն է,-ասել է նա։

Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն էլ նշել է, թե բազմիցս ասվել է, որ հայ-թուրքական արձանագրությունների հիմքում նախապայմաններ չկան։

-Մեզ համար նախապայմանը սահմանի բացումն է,-հայտարարել է նա։

Լյուդմիլա Սարգսյանն էլ հակադարձել է, թե թուրք հասարակությունն այս պահին պատրաստ չէ Հայոց ցեղասպանության փաստն ընդունել:
 
-Հետևաբար, քանի դեռ նրանք պատրաստ չեն այդ քայլին, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը վտանգում է Հայաստանը, ինչպես նաև այդ երկում հայերի գոյությունը։ Ես համոզված եմ, որ Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնելու արձանագրություններն անկախ ԱՄՆ-ի ճնշումներից,-նշել  է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը