Լրահոս

20.03.2010 16:32


Գ. Մելիքյանը ղարաբաղյան գործընթացի մասին

-Որքան արագ Ղարաբաղը դառնա բանակցությունների կողմ, այնքան արագ մենք կտեսնենք ղարաբաղյան խնդրի կարգավորման վերջնական լուծումը,-լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի միտք է արտահայտել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը։

-Մի բան, որ մի քիչ դժվարանում եմ ասել, թե Ադրբեջանն ինչ ժամանակահատվածում կհասկանա դա և երբ կտա իր համաձայնությունը, որ ինքը պետք է բանակցային սեղանին նստի նաև Ղարաբաղի ներկայությամբ։ Հիմա այդ սառույցը միջնորդ կազմակերպություններում և միջնորդ երկրներում կարծեք թե ջարդվել է, և նրանք համաձայնում են, որ Ղարաբաղը պարտադիր պետք է լինի բանակցային կողմ։

Պատգամավորի կարծիքով ամբողջ խնդիրն այն է, թե այս հարցում մեզ ինչ ակտիվությամբ կօժանդակեն միջնորդ երկրները։

Պատասխանելով հարցին՝ ինչպես է մեկնաբանում Գորան Լենմարկերի հայտարարությունը, թե Ղարաբաղը դուրս է եկել բանակցությունների սեղանից, որովհետև ՀՀ նախագահը ծնունդով Ղարաբաղից է եղել՝ Գ. Մելիքյանն ասել է.

-Ես եղել եմ այդ դահլիճում, և այդ հայտարարությունն ամբողջ հայ ժողովրդի համար անընդունելի է։ Ես այդ հայտարարությանն այնքան էլ տեղ չեմ տալիս այն առումով, որ Լենմարկերն ընդամենը ղարաբաղյան հարցով զեկուցող է։

Գագիկ Մելիքյանն ասել է, որ եթե միայն ընդունենք, որ ղարաբաղյան ծագում ունեցող նախագահի ներկայությունը հիմք ընդունելով Լենմարկերը փորձում էր նման մեկնաբանություն անել, ապա ինչպե՞ս պատահեց, որ ղարաբաղյան ծագում ունեցող մյուս նախագահը բարձրաձայն հնչեցնում է այն խնդիրը, որ Ղարաբաղն անպայման պետք է լինի բանակցային կողմ.

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը