Լրահոս

03.03.2019 10:46


Պայթուցիկ սարքերի մասին ահազանգը կեղծ է եղել

Պայթուցիկ սարքերի մասին ահազանգը կեղծ է եղել

Մարտի 2-ին, ժամը 20:54-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանում, Զաքյան 8 հասցեում, Բաղրամյան 1 հասցեում գտնվող «Վիվառո» բուքմեյքերական գրասենյակում և Հանրապետության 82 հասցեում գտնվող «Կովկաս» պանդոկում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է օգնություն:

Նշված հասցեներով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: Ոստիկանության ՊՊԳՎ ՀՄՊԲ կինոլոգի գլխավորությամբ նշված տարածքները հետախուզվել են. պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել:

Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն։

Այս խորագրի վերջին նյութերը